Նիկոլ Փաշինյանը փաստացի մեղադրում է բոլորին, բացի իրենից, Փաշինյանի մաքսիմումը ինչ նա կարող էր անել, այս խայտառակ փաստաթուղթն էր, որ բերեց հասցրեց այստեղ՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 6ամիս ժամանակ է խնդրել՝ ճանապարհային քարտեզ է ներկայացրել և որ կարծես կրկին փորձ է արվում պատասխանատվությունը թողնել ՊՆ-ի և ԳՇ-ի ուսերին:
«Երբ համադրենք ԳՇ պետի ասածը, ստացվում է նա պատերազմից 4 օր հետո ասել է՝ բանակն ի վիճակի չէ այս ինտենսիվությամբ մարտական գործողություններ ծավալել և շատ ծանր հետևանքներ է ունենալու, պետք է ժամ առաջ կանգնեցնել, դրանից հետո հստակորեն Միքայել Մինասյանը հրապարակեց այդ առաջարկները, երեկ էլ ՌԴ նախագահն ասաց, որ Շուշի չի եղել, առաջարկվել է մի շարք փաստաթղթեր միչև 44-րդ օրը, որոնք մի քանի անգամ ավելի լավն են եղել, քան այն փաստաթուղթը, որ դավաճան Նիկոլ Փաշինյանը ստորագրեց պատերազմի 44-րդ օրը՝ հանձնելով Արցախը, ծախելով Շուշին: Առնվազն հոկտեմբերի 5-ից սկսած, երբ երկրորդ առաջարկն է եղել, բոլոր զոհերի ծնողները պետք է իմանան, որ իրենց զավակների արյունը Փաշինյանի խղճին է՝ բառի ամենաբուն իմաստով: Հիմա Նիկոլ Փաշինյանն այս պահին զբաղված է ծաղրածույությամբ, անգամ փրփուրներ չկան, որից ինքը կարող է կախվել»,- ասաց նա: Հակոբյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր ժամանակին փողեց են փակել, մասնակցել են 2018-ի իրադարձություններին և ապա ծափահարել են նրա այլանդակություններին, պետք է իրենց խղճի առաջ տան այս հարցի պատսխանը՝ իրենք այդ պահին նման բան պատկերացրե՞լ են, իրենք պատվիրակե՞լ են Փաշինյանին ծախել, հանձնել, ստորացնել երկիրը:
«Վերջին հարյուր տարվա մեջ առաջին անգամ է , որ մեր երկիրը ծնկած է, կապիտուլացված է և դա արել է Նիկոլ Փաշինյանը և դա շարուանկվում է»,- ընդգծեց նա: Միհրան Հակոբյանը նշեց, որ հիմա էլ դատարկվում են Մարտակերտի գյուղերը և որ ժողովուրդը պետք է հստակ իմանա, որքան Փաշինյանը մնում է վարչապետ, այդքան տարածքներ, բնակավայրեր են հանձնվելու, այդքան մարդիկ զրկվելու են իրենց տներից: Հակոբյանը նաև նշեց, որ եթե Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը հիմա ձայն չհանի, ստացվում է իրենք նրան բերեցին այստեղ, որ դավաճան, սրիկան հանձնի Արցախը, կապիտուլացնի Հայաստանը:
Իշխող ուժը հայտարարում է, թե իրենց օրակարգում Փաշինյանի հրաժարականի հարց չկա և Փաշինյանն էլ է նույնն է ասում, Հակոբյանն ասաց, որ որոշողը Նիկոլ Փաշինյանը չէ և ոչ էլ նրա կողքին մնացած փոքրաթիվ ստահակների խումբը, որոնք կարծում են, թե կարող են իրենց կաշին փրկել: Ըստ նրա՝ որոշողը՝ ժողովուրդը, պետք է րոպե առաջ որոշի՝ իրեն պե՞տք է կապիտուլյանտ վարչապետ, իրեն պե՞տք է վարչապետ, որը ծախեց Արցախը, հանձնեց մարդկանց տները, որը 5000 մարդու գլուխ կերավ, իրենց նման վարչապետ պե՞տք է, թե՝ ոչ:
Նա ընդգծեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ծնկի է բերել Հեյդար Ալիևին, նույնն են արել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, նրանք ծնկի են բերել Իլհամ Ալիևին, հիմա այդ ծնկի բերված Ալիևը կոշիկները սրբեց Նիկոլ Փաշինյանի վրա. «ՀՀ-ին նման վարչապետ պե՞տք է, թե՞ պետք չէ, թող ամեն մեկը այս հարցին ինքը պատասխանի, սա է խնդիրը. այլ խնդիր գոյություն չունի»,- շեշտեց նա:
Միհրան Հակոբյանը համոզված է, եթե բանակցողը փոխվի, հնարավոր է շատ բան փոխել, այլ բանակցողը կարող է շատ բաներ շտկել: